ԵՄ դեսպանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախօրեին արված հայտարարությանը, ասել է.
«Հայաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է արդեն՝ մշակույթի անդամ է, Եվրախորհրդի անդամ է, նույն արժեքներն ենք կիսում: Կարծում եմ՝ հրաշալի հիմք կա ապագա մեր համագործակցության համար։ Մեր այս կոնտեքստում նոր գործընկերության օրակարգ ենք մշակում»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, նախորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու ընտրել այն ուղղությունը, որը մեր երկրի համար առավելագույն անվտանգություն կապահովի։
Բաց մի թողեք
Թրամփը Թուքիային կպատժի՝ նրա քթի տակ Քուրդիստան ստեղծելով
Ռուս – իրանական հարաբերություններն ու Հայաստանը
Ֆինանսական էֆեկտի շահառուները կամ «թալանի վերադարձի» էպատաժը սպառող «Օպելի վարորդները»