Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրեական պետության դեմ ուղղված «սպառնալից հռետորաբանությանը»։
Նա նշել է, որ մտադիր է կապ հաստատել ԱՄՆ իշխանությունների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել այս անբարյացակամ հայտարարությունների վրա։
«Հազիվ թե գեթ մեկ օր անցնի, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, քանի որ եթե կա մի բան, որ մեր ժողովրդի պատմությունը մեզ սովորեցրել է, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ոչնչացնել ձեզ, դուք պետք է լուրջ ընդունեք նրա խոսքերը», – ասել է Նեթանյահուն (ինչպես մեջբերում է The Times of Israel-ը):

Բաց մի թողեք
Մոսկվայում կրակ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա
Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը
ԱՄՆ-ն պարտվեց․ իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից