ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին՝ պատասխանելով՝ կա՞ ձեր մեջ անձնական խնդիր, հարցին։
«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա»,- ասաց վարչապետը։
Այսինքն Սիմոնյանին տեսնում եք խորհրդարանական գործունեության մեջ՝ հարցին, վարչապետն ասաց․
«Մենակ այն չի, թե որտեղ եմ ես տեսնում, նա պետք է տեսնի։ Դրա համար մենք մեր կարծիքները կհամադրենք, եթե չհամադրվի, կքննարկենք, կտեսնենք»,- ասաց վարչապետը։
***
Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է «ՔՊ» վարչությունը որոշել ԱԺ նախագահի թեկնածուին փոխել, Թորոսյանը նշել է.
«Տեղի է ունեցել գաղտնի, փակ քվեարկություն։ Ինչպես շատ դեպքերում, երբ մենք մեր գործընկերներին ընտրում ենք անձերի, դա անում ենք գաղտնի քվեարկությամբ։ Լինում է քննարկում, ապա դրա ավարտին վարչության անդամներով կարծիքներ ենք արտահայտում, հետո նույն կերպ նաև վարչություն ենք ընտրել։
Ես վարչության անդամ եմ, նույն քվեարկությամբ վարչության նախագահն էլ ընտրվել է նույն սկզբունքով, ու այս հարցերը պարզապես տեղին չեն»,-ասաց Թորոսյանը։
Ապա Թորոսյանն ընդգծեց՝ այսօր ընտրելու են ժողովրդավարության սկզբունքով։

Բաց մի թողեք
Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը
ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հեռանում է պաշտոնից
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի դի է հայտնաբերվել