ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։
«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,- նշված է գրառման մեջ։

Բաց մի թողեք
Երբ փոխվում է երկրի արտահանման քարտեզը
Առանց նոր հարկերի՝ ԵՄ-ին սպառնում է բյուջետային հսկայական պակասուրդ
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում