Հանրային դաշտում նոր շարժում է ձեւավորվում` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն, որը վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազդարարի շարժման մեկնարկը։ Միաժամանակ, նախատեսվում է «Հայոց տան» մանիֆեստի ներկայացումը։
Միջոցառման մասնակիցների թվում են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։
«Հայոց տունը», ըստ պաշտոնական հաղորդագրության, լինելու է հայկական էլիտայի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ եւ փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգեւոր, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:
Հայոց տունը նաեւ նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի եւ հայ ազգի բարգավաճմանը:
Բաց մի թողեք
Ապրիլի 24-ի աստղագուշակ․ Միայն մի բանն է վատ` ձեր տրամադրությունը շատ փոփոխական է
Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. Սուրենյան
Ապրիլի 23-ի աստղագուշակ․ Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից