ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ՀԷՑ-ում առկա խնայված միջոցների մասին ու նշելով, որ դրանք ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը:
«ՀԾԿՀ-ի հաստատած ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը։
Այս պահին ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռքբերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները, և բառացիորեն օրեր անց կմեկնարկեն բուն աշխատանքները։
Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացները ևս իրականացվում են բացառապես բաց, թափանցիկ, մրցութային եղանակով, որոնց 35-40%-ն արդեն իրականացվել է, և հսկայածավալ մատակարարումներն ընթացքի մեջ են։
Ընթացիկ փուլում ՀԾԿՀ-ի սահմանած ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանը առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
Ըստ այդմ՝ այս փուլի համար միայն 2026 թվականի Ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում բացառապես մրցության և ներառական գնումների արդյունքում ՀԷՑ-ում ունենք ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամի խնայված ֆինանսական միջոցներ, որոնք ամբողջովին ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Բաց մի թողեք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը. Լուսանկարներ
Գերմանիան և Եվրոպան աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջների հայրենիքն են
Վենետիկի Բիենալեն բացվում է Ռուսաստանի և Իսրայելի դեմ բողոքի ցույցերով