Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը կհանգեցնի Հայաստանի «անխուսափելի, ծանր հետևանքների շարքային քաղաքացիների համար», այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Միացյալ Ռուսաստան» մամուլի ծառայությանը։
Մեդվեդևի կարծիքով, Արևմուտքը Հայաստանը դիտարկում է միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և հետաքրքրված է «քաղաքական դաշտը մաքրելով» Մոսկվայի և Երևանի միջև «առողջ հարաբերություններ» պաշտպանող բոլոր ուժերից։
ՌԴ նախկին նախագահը նաև պնդել է, որ Արևմուտքը միջամտել է Հայաստանի նախընտրական քարոզարշավին՝ Երևանի պետական ապարատը «վերահսկողության» դնելով։
Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը «Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի նրանց իրական գործողություններով»։

Բաց մի թողեք
Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները
Երբ կպայթի կեղծիքի փուչիկը TRIPP-ի հետ կապված
Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդաից