Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս շաբաթ կժամանի Հայաստան: Հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:
«Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին»,- հաղորդում են Եվրամիությունից:
Բաքվի իշխանական minval politika-ն նույն օրվա խմբագրականում արձանագրել է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը «ենթարկվել է արևմտյան դիվանագիտական թրափիկի»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Բաքու է այցելել Ֆրանսիայի նախագահի օգնական Բերտրան Բուհվալտերը։
Ադրբեջանը Ֆրանսիան մեղադրել է ՆԱՏՕ-ի հետ «համագործակցությունը արգելափակելու» մեջ։ Դատելով հրապարկման ոճից, Ֆրանսիայի նախագահի օգնականը «առանձնակի հաջողության չի հասել»։
Միաժամանակ Բաքու է այցելել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլտոնը։ Նա բանակցություններ է վարել արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևի հետ։
Նույն օրերին Բաքվում է գտնվել նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Մագդալենա Գրոնոն։ Ավելի վաղ նույն լրատվամիջոցը Եվրամիությանը քննադատել է «ուրիշի փողերով կառուցված ռելսերի հաշվին ուրիշին դիվիդենտներ տրամադրելու փորձերի» համար։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը Եվրոպա-Կենտրոնական Ասիա փոխկապակցվածության հարցում ձգտում է ԵՄ կողմից որպես «տարածաշրջանի առաջատար երկիր» ճանաչման։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այս առումով, Բաքվում բավական ծանր բանակցություններ են սպասում։
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցի խմբագրականը ձևակերպել է, որ Բաքուն «իր քաղաքականությունն է վարում՝ հենվելով սեփական շահերի և արժանապատվության վրա և թելադրանքի լեզուն չի հանդուրժի, որքան էլ այն գեղեցիկ փաթեթավորված լինի»։


Բաց մի թողեք
Եվրոպային «ավելի մեծ ձվեր» են պետք՝ Պուտինին դիմակայելու համար
Ֆոն դեր Լայենը կներկայացնի «հավակնոտ առաջարկ»՝ տեխնոլոգիական ինքնիշխանությունը ֆինանսավորելու համար
ԵՄ երկրները կհայտարարեն Ռուանդայի հետ արտաքսման կենտրոնի մասին համաձայնագրի մասին