15/08/2026

EU – Armenia

Վրաստանի ընդդիմությունը ձգտում է 2028թ․-ին «հեռացնել Կրեմլի դրածո Բիձինա Իվանիշվիլիին»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սենսաացիոն հայտարարություն է տարածել՝ հանրությանը իրազեկելով, որ «Վրացական երազանքի» կառավարությունը նախօրեին «օկուպացված Աբխազիային բենզին է մատակարարել»։

Ավելի վաղ այդ մասին հայտնել են մի քանի լրատվամիջոցներ։ Վրաստանի վարչապԵտ Կոբախիձեն այդ տեղեկությունը հաստատել է և հավելել, որ «գործարքը իրականացրել է մասնավոր ընկերություն, որի համար կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն չի ծագել»։

Ինչպես հայտնել է apsny.ge-ն, խոսքը «Սոլիդուս» մասնավոր ընկերության մասին է, որ ունի «հատուկ ձեռնարկության» կարգավիճակ։ Ընկերության սեփականատեր Գեորգի Արվելաձեն «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանել է, որ նախկինում զբաղվել է Աբխազիա վրացական գյուղմթերքների արտահանմամբ, իսկ բենզին մատակարարել է առաջին անգամ։ Արվելաձեն հիմնավորել է, որ մոտ երեք հարյոուր տոննա վառելիքը հատկացվել է Գալիի շրջանի վրացի բնակիչներին։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մինչդեռ, համոզմունք է հայտնել, որ Վրաստանը վառելիքով ապահովում է Աբխազիայում տեղակայված «ռուսաստանյան օկուպացիոն զորքերին»։ Նա չի բացառել, որ Վրաստանը Աբխազիայի տարածքով «ապահովում է նաև Կրասնոդարի երկրամասի վառելիքային կարիքները»։

Apsny.ge -ն պարզել է, որ «Սոլիդուս» ընկերությունը «հատուկ ձեռնարկության» կարգավիճակ ստացել է 2019թ․-ին, իրավաբանական ձևակերպումը կատարել է Վրաստանի Եկամուտների ծառայությունը։ Ընկերության այդ կարգավիճակը ևս երեք ամսով երկարաձգվել է Աբխազիայի տարածք բենզին տեղափոխելու օրը՝ օգոստոսի 11-ին։

Իրավիճակին, ըստ երեւույթին, ազդել է նաև ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որ պաշտոնական Թբիլիսիին կոչ է արել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ չհարձակման մասին պայմանագիր ստորագրել և «սահմանազատում իրականցնել»։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին Մոսկվայից պահանջել է «օկուպացիոն զորքերը հեռացնել Աբխազիայից և Ցխինվալի շրջանից»։ Նույն օրը վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ առկա իրավիճակում Ռուսաստանի հետ «դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող»։

Իրականում ի՞նչ քննարկումներ են ընթանում Մոսկվայի և Թբիլիսիի միջև, հայտնի չէ։ 2024թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձագիտական տեսակետ է շրջանառվել, որ Հարավային Օսեթիան «կմիավորվի Ռուսաստանի հետ, իսկ Աբխազիան Վրաստանի հետ կոնֆեդերատիվ պետություն կկազմի»։

Վրաստանը փաստացի մտել է նախընտրական մրցապայքարի փուլ, ընդդիմությունը ձգտում է 2028թ․-ին «հեռացնել Կրեմլի դրածո Բիձինա Իվանիշվիլիին»։

Ակնհայտ է, որ «Սոլիդուս» ընկերության «հատուկ կարգավիճակ» տրվել է Աբխազիայի հետ որոշակի առևտրա-տնտեսական կապերի պահպանման համար։ Խնդիր է, թե Աբխազիայի բնակչությունը և քաղաքայաբ ուժերը ինչպե՞ս են ընդունում Վրաստանի «պարզած եղբայրական ձեռքը»։