ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քաղաքական հակառակորդներին առաջարկել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Քամալա Հարիսի թեկնածությունը, ով պարտվել էր 24 թվականի ընտրություններում։
Նասոյի շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում Թրամփն ասել է, որ Հարիսը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը եւ պատասխանատու է եղել նաեւ սահմանային վերահսկողության հետ կապված հարցերի համար։ Սակայն ոչ մի անգամ սահմանային անցակետեր չի այցելել։
Ոչ մի անգամ Մաքսային եւ սահմանային հսկողության ծառայություն չի զանգահարել։ Թրամփը թերեւս հեգնելով ասել է, որ Հարիսը հիանալի թեկնածու կարող է լինել եւ դեմոկրատները հարկ է, որ նրա թեկնածությունը դիտարկեն առաջիկա նախագահական ընտրություններում։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT