Երկու օր առաջ համացանցը ցնցեց արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։
Տեսանյութում երևում էր, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած էր, չէր կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում էր, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Այս ընտանիքով հետևողականորեն զբքղվում է «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։
Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ պետությունը ոչինչ չի արել տարեց պապիկին կացարանով ապահովելու համար. «Մենք Շուշան Իսախանյանի ընտանեկան խնամքի կենտրոն ենք տեղափոխել, ճիշտ է անվճար են ընդունել, բայց պետք է ինչ որ բան ձեռնարկենք, հասկանանք թե ինչպես կարող ենք օգնել, որ ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կենտրոնի վրա չմնա։ Տեսնում եք տեսանյութում, որ պապիկը կոկիկ վիճակում է, տրամադրությունը լավ»։
Հարցին` թե ի՞նչ վիճակում է 57 ամյա որդին, Կիրակոսյանը նշեց, որ վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները ապրելու շանսը ցածր են գնահատում։
Հիշեցնենք, որ Արմավիր ԲԿ-ն հրաժարվել էր ստացիոնար բուժում ապահովել 57-ամյա տղամարդու համար, նա տեղափոխվել է Երևանի 8-րդ հիվանդանոց։

Բաց մի թողեք
Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը. Լուսանկար
Մահացել է Իտալիայի ակտիվիստ-քաղաքական գործիչ Էմմա Բոնինոն. նա 78 տարեկան էր. Լուսանկար
«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ