Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո երկրի տնտեսական խնդիրները զգալիորեն ավելի են սրվել նախորդի համեմատ։
Նա գների աճը պայմանավորել է ծախսերի աճով, մինչդեռ պետական եկամուտները նվազել են նավթի վաճառքի կրճատման պատճառով։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փեզեշքիանը նշել է, որ ներմուծվող ապրանքները նախկինում երկիր էին մտնում ավելի ուղիղ ճանապարհներով, մինչդեռ այժմ դրանք պետք է Իրան տեղափոխվեն տարբեր ճանապարհներով, ինչը մեծացնում է արտադրանքի վերջնական արժեքը։
Իրանի նախագահը նաև նշել է պետական եկամուտների անկումը․ «Մեր եկամուտները նույնպես նվազել են։ Մենք նախկինում նավթ էինք վաճառում, բայց հիմա չենք կարող վաճառել այն»։
Նրա խոսքով, տնտեսական իրավիճակը սրվել է նաև երկրի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված վնասի պատճառով։
«Նրանք հարվածել են բազմաթիվ գործարանների և ոչնչացրել դրանք», – հայտարարել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը նաև ազդել է հարկային եկամուտների վրա։
«Մենք չենք կարող հարկեր հավաքել գործարաններից, ավելին, մենք ստիպված ենք միջոցներ հատկացնել նրանց, որպեսզի նրանք կարողանան շարունակել գործունեությունը», – ասել է նա։

Բաց մի թողեք
Զանգվածային գրոհ Մոսկվայի ուղղությամբ․ սարսափելի վիճակ է
Առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին
Ինչու է ՌԴ նախագահի նախկին թեկնածուն հեռացել երկրից․ մանրամասներ