23/09/2026

EU – Armenia

Անմեղ հայերին դատեց, իրենց հանցագործներին համաներում շնորհեց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Մի շարք դատապարտված անձանց ներում շնորհելու մասին»։ Այս մասին հայտարարվել է նրա պաշտոնական կայքում, փոխանցում տեղի ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդագրության, համաներման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մի քանի դատապարտված անձանց, նրանց ընտանիքի անդամների և մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախագահին ներկայացված դիմումները։

Հաշվի են առնվել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են անձի անհատականությունը, առողջական վիճակը և ընտանեկան կարգավիճակը, կատարված հանցագործությունների բնույթը, ինչպես նաև նրանց վարքագիծը պատժի կրման ընթացքում։

Նշենք, որ ցուցակում շուրջ 20 անձ կա, որոնք դատապարտվել են ծանր հանցանքների համար։

Իսկ այս ամենը տեղի է ունենում մի դեպքում, երբ Բաքվում հանիրավի և ապօրինաբար ազատազրկել են մեր անմեղ հայրենակիցներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։