2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։
Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։
Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։
Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։

Բաց մի թողեք
Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է․ Լուսանկար
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար
Խոշոր վթարներ բեռնատարների մասնակցությամբ․ Երևան – Մեղրի ճանապարհին, «DAF» բեռնատարը բախվել է հողաթմբերի ու քարերին. Լուսանկարներ