«Գրին Ռոք» հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում սեպտեմբերի 26-ին գովազդել է․ «Սեպտեմբերի 27-ին Դիլիջանը կհյուրընկալի Գերմանիայի երիտասարդական ջազ նվագախմբին՝ BUJAZZO-ին՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, BUJAZZO-ի և Green Rock Foundation-ի համագործակցության շնորհիվ։
Սեպտեմբերի 27, 16:00, Կալինինի 57, Դիլիջան։ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է»։ Սեպտեմբերի 27-ին Դիլիջանի պետական արվեստի քոլեջի շենքում համերգը կայացել է կիսադատարկ դահլիճում։ Գերմանիայի երիտասարդական ջազ նվագախմբի ղեկավարները, անդամները կարող էին չիմանալ, թե հայաստանցիների համար սեպտեմբերի 27-ն ինչ նշանակություն ունի, որն է այդ օրվա խորհուրդը, սակայն Դիլիջանում բազում ծրագրեր, շինարարություններ իրականացնող «Գրին Ռոքը» և Հայաստանի պետական ջազ նվագախումբը վստահաբար` դա գիտեին։



Բաց մի թողեք
ԵԽԽՎ-ն արձանագրել է ԿԸՀ կեղծիքը եւ իշխանություններին հորդորել է փոխել ԸՕ-ն
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ
Նոր տուգանքներ վարորդների համար․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել պատիժները