Կազանի բնակիչ Արամ Ամիրխանյանը, ով Նաբերեժնիե Չելնիի (Թաթարստան, ՌԴ-Խմբ.) «Ադրենալին» ֆիթնես ակումբում կրակել էր բռնցքամարտի մարզիչ Վլադիմիր Տերենտևի վրա, կալանքի տակ կմնա մինչև 2025 թվականի փետրվարի 25-ը։
Այս մասին հայտնում է քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը, որտեղ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Նշվում է, որ նրան տեղափոխել են քննչական մեկուսարան:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել սպորտային ակումբում, որը գտնվում է Չելնիի 38-րդ համալիրում։ Այն ֆիքսել է հսկման տեսախցիկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Ամիրխանյանն «Ադրենալին»-ի ելքի կողմը գնալով՝ ատրճանակն ուղղում դեպի ընդունարանի մոտ կանգնած Տերենտևը։ Դրանից հետո կրակոց է հնչում։
Մարզիչը, ով վիրավորվել էր ոտքից, տեղափոխվել է տեղի շտապօգնության հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց կրակողին բերման են ենթարկել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու հոդվածներով։
Ինչպես հայտնում են քաղաքային դատարանի մամուլի ծառայությունից, Ամիրխանյանն ընդունել է մեղքը։ Հայազգի կազանցին քննիչներին բացատրել է, որ ատրճանակն ու փամփուշտները հայտնաբերել դեռ 2021 թվականին, Թաթարստանի մայրաքաղաքում։ Ամիրխանյանը նշել է, որ այդ օրվանից այդ ամենը պահել է իր մոտ:
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից