Ուկրաինան կստանա ԵՄ-ի 90 միլիարդ եվրո վարկից առաջին 3.2 միլիարդ եվրոն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այսօր մենք փոխանցում ենք 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասնաբաժինն Ուկրաինային աջակցելու համար», – ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Եվրամիությունը և դրա անդամ պետություններն Ուկրաինային տրամադրել են աննախադեպ տնտեսական, ֆինանսական և ռազմական աջակցություն։ «Սա եվրոպական համերաշխություն է գործողության մեջ», – ընդգծել է ԵՀ նախագահը։
Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիեւը ստացել է 3.2 միլիարդ եվրոյի առաջին մասնաբաժինը։ «Միջոցներն արդեն փոխանցվել են պետական բյուջե և կօգտագործվեն մեր պաշտպանունակության և սոցիալական դիմադրողականության ամրապնդման համար», – նշել է նա։
90 միլիարդ եվրոյի վարկային ծրագիրը նախատեսված է Ուկրաինային աջակցելու համար 2026-2027 թվականներին։ Այս գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված է պետությանը մակրոֆինանսական օգնություն տրամադրելու համար, իսկ ևս 60 միլիարդ եվրո՝ երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման համար։
Ֆինանսավորում ստանալու համար Ուկրաինան պետք է Եվրոպական հանձնաժողովին ներկայացնի իր պաշտպանական կարիքների գնահատականը։ Նախապատվությունը կտրվի Եվրոպայում արտադրված զենքի գնմանը, սակայն որոշակի դեպքերում միջոցները կարող են օգտագործվել նաև ոչ եվրոպական արտադրողներից զենք գնելու համար։

Բաց մի թողեք
Բակայի վերադարձը. Հունգարիայի նոր նախագահը Օրբանից հետո անցումային շրջանում
Գերմանիայի ժամանակակից հրաշքը. Եկեղեցիները կորցնում են հավատացյալներին, բայց գումար են վաստակում
Հունաստանի հնացած էլեկտրացանցը մեղադրվում է աղետալի անտառային հրդեհների համար