Եվրամիությունը մշակում է նախագիծ՝ Լիբանանում ռազմա-քաղաքացիական առաքելություն հիմնելու համար, որը կզբաղվի լիբանանյան զինուժի պատրաստությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Համաձայն նախագծի, առաքելությունը սկզբի համար կստանա երեք տարվա մանդատ, եւ ուղղված է լինելու աջակցելու լիբանանյան իշխանություններին՝ սեփական տարածքների վերահսկողության եւ սահմանների պաշտպանության ամրապնդման համար։ Դա, ըստ նախագծի, արվելու է լիբանանյան բանակի եւ անվտանգային ուժերի պոտենցիալի ավելացման հաշվին։
Առաջնային ուշադրության են արժանանալու ցամաքային սահմանապահ ստորաբաժանումները, ռեգիոնալ ժանդարմական կազմավորումները, մոբիլ զորախմբերը, հետախուզական ծառայությունների զարգացումը, դիտարկիչ եւ հետախուզական տեխնիկական կարողությունների զարգացումը, ծովային անվտանգության ապահովումը, ներառյալ՝ սահմանների պահպանությունը ծովում եւ նավահանգստային ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Առաքելության հաստատման համար անհրաժեշտ է, որ նախագծին հավանություն տան ԵՄ բոլոր 27 երկրները։


Բաց մի թողեք
ԵՄ-ն ակնկալում է, որ Իսրայելի հաջորդ կառավարությունը կլինի «ավելի քիչ ագրեսիվ»
Շվեդիան վերանայում է պաշտպանական գնումների գործընթացը՝ նոր սպառնալիքների պայմաններում արագություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված
Ընտրություններ Իսպանիայում. որքա՞ն լուրջ է ամեն բան