Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս շաբաթ կժամանի Հայաստան: Հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:
«Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին»,- հաղորդում են Եվրամիությունից:
Բաքվի իշխանական minval politika-ն նույն օրվա խմբագրականում արձանագրել է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը «ենթարկվել է արևմտյան դիվանագիտական թրափիկի»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Բաքու է այցելել Ֆրանսիայի նախագահի օգնական Բերտրան Բուհվալտերը։
Ադրբեջանը Ֆրանսիան մեղադրել է ՆԱՏՕ-ի հետ «համագործակցությունը արգելափակելու» մեջ։ Դատելով հրապարկման ոճից, Ֆրանսիայի նախագահի օգնականը «առանձնակի հաջողության չի հասել»։
Միաժամանակ Բաքու է այցելել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլտոնը։ Նա բանակցություններ է վարել արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևի հետ։
Նույն օրերին Բաքվում է գտնվել նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Մագդալենա Գրոնոն։ Ավելի վաղ նույն լրատվամիջոցը Եվրամիությանը քննադատել է «ուրիշի փողերով կառուցված ռելսերի հաշվին ուրիշին դիվիդենտներ տրամադրելու փորձերի» համար։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը Եվրոպա-Կենտրոնական Ասիա փոխկապակցվածության հարցում ձգտում է ԵՄ կողմից որպես «տարածաշրջանի առաջատար երկիր» ճանաչման։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այս առումով, Բաքվում բավական ծանր բանակցություններ են սպասում։
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցի խմբագրականը ձևակերպել է, որ Բաքուն «իր քաղաքականությունն է վարում՝ հենվելով սեփական շահերի և արժանապատվության վրա և թելադրանքի լեզուն չի հանդուրժի, որքան էլ այն գեղեցիկ փաթեթավորված լինի»։

Բաց մի թողեք
«Զգույշ եղեք». Իսլանդիան զգուշացնում է ԵՄ-ին անդամակցության նոր պայմանների վերաբերյալ
Իռլանդիան պատրաստվում է գործարք կնքել ԵՄ-ի տարվա ամենամեծ կլիմայական պայքարում
ԵՄ-ն և Չինաստանը վերսկսում են առևտրային բանակցությունները, քանի որ Բրյուսելը կոշտացնում է իր դիրքորոշումը