15/08/2026

EU – Armenia

13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի

Արտաշատի Քաղցրաշեն գյուղում առեղծվածային դեպք էր տեղի ունեցել. հուլիսին 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել էր։ Գյուղացիները նշում էին, որ աղջնակը էներգետիկ ըմպելիքները չարաշահել էր, ինչի հետևանքով էլ մահացել։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել էր տեղեկությունը։ Նա նշել էր, որ աղջիկը ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ «Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Ծնողներն այս պահին այն վիճակում չեն, որ խոսեն։ Այսօր աղջկան հուղարկավորել են, դեպքը եղել է, եթե չեմ սխալվում, շաբաթ օրը»,- ասել էր Խալաթյանը։

Ըստ գյուղացիների՝ երեխան էներգետիներ էր խմել, սակայն, վարչական ղեկավարը նշեց, որ պետք է սպասել և տեսնել՝ ի՞նչ կասեն բժիշկները։

Քննչական կոմիտե հասկանալու՝ ի՞նչ նորություն կա գործի մասով։ «Նախաքննության փուլում է, փորձաքննություն կա նշանակված»,- հայտնեցին ՔԿ-ից: