16/08/2026

EU – Armenia

ԵՊՀ ռեկտորի համար մրցույթ է հայտարարվել

ԵՊՀ-ի կայքէջից տեղեկացանք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համալրման նպատակով հայտարարում է բաց մրցութային ընտրություն:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցութային ընտրությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:

Դիմումը և պահանջվող փաստաթղթերն ընդունվում են 2026 թ. օգոստոսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10։00-ից 16։00-ն:

ԵՊՀ ռեկտորի մրցութային ընտրությունը (փակ գաղտնի քվեարկությամբ) տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։00-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):