Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK) տվյալներ է հրապարակել հունիս ամսվա բնական գազի ներմուծման վերաբերյալ։ Խողովակաշարերի միջոցով ներմուծվել է 2.777 մլրդ խորանարդ մետր, իսկ հեղուկացված բնական գազի կայանքների միջոցով՝ 282 մլն խորանարդ մետր։
Հունիսին Թուրքիայում բնական գազի ընդհանուր սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.59 ով՝ հասնելով մոտավորապես 2.83 մլրդ խորանարդ մետրի։
Հունիսին Ադրբեջանն առաջին տեղում էր խողովակաշարերով բնական գազի ներմուծման ծավալով։ Թուրքիան Ադրբեջանից ներմուծել է 1.012 մլրդ խմ բնական գազ։ Երկրորդ տեղում Իրանն է՝ 883 մլն խմ, իսկ երրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 882 մլն խմ գազ ծավալով, գրում է Ermenihaber-ը։
Հեղուկացված գազի ներմուծման ողջ ծավալը կատարվել է Ալժիրից՝ ընդհանուր առմամբ 282 միլիոն խորանարդ մետր։


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհաստատի Հունգարիային հատկացվելիք 10 միլիարդ եվրոյի չափով հետհամավարակային վերականգնման միջոցները
Ֆրանսիան 2027 թվականին կբացի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության միջազգային կենտրոն
Եվրոպային սպառնում է ճգնաժամի տարածման վտանգ, եթե պարտատոմսերի շուկայում անկայունությունը շարունակվի