Անցնող 5–6 տարիներին՝ պատերազմից հետո, Արցախի էթնիկ զտումից հետո, ի՞նչ չի ասվել Նիկոլ Փաշինյանի ու կառավարող թիմի հասցեին՝ հրապարակավ։ Եվ ի՞նչ։ Ինչի՞ է հասել հանրությունը եւ հայաստանյան քաղաքական իրավիճակը դրա շնորհիվ։
Ոչնչի, Ո–ՉԸՆ–ՉԻ։
Արդարացի՞ է ասվել այն, ինչ ասվել է այս ընթացքում։ Անկասկած։ Բայց դա՞ է հարցը, թե՞ պրոցեսի էֆեկտիվությունը։
Ավելին, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանն ու թիմը ոչ միայն բացարձակապես չեն նեղսրտում իրենց հասցեին ամենակոշտ ակնարկից անգամ, այլ հակառակը՝ մտնում են տարերքի մեջ։ Դա նրանց տարերքն է, որովհետեւ, հարգարժան ընկերներ, որքան կա Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հանրային պահանջարկ, այդքան, կամ առնվազն համարժեք ծավալի էլ կա պահանջարկ, որ Նիկոլ Փաշինյանը հայհոյի ընդդիմությանը, տարբեր թեւերին, կապելով թալանի հետ, կապելով Ռուսաստանի հետ, եւ այլն, եւ այլն։
Հայհոյում ենք մենք, հայհոյում են՝ մեզ։ Ինչպես ասում են՝ խաղ զրոյական խաղարույքով։ Իսկ ի՞նչ է պետք Նիկոլ Փաշինյանին։ Այո, նրա դրությունը այսօր այնպիսին է, որ նրա առավելագույն հարմարավետությունը ստացվում է հենց զրոյական խաղադրույքով ներքաղաքական խաղի շնորհիվ։
Այլապես, եթե ամբողջ հարցը «սիրտ հովացնելն» է, ոչ թե Հայաստանում իրավիճակ փոխելու ուղղությամբ առարկայական աշխատանքը, ապա իհարկե բոլորին կարելի է մաղթել «զով աշուն»։
Գրել է Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի (Doc. 16486 rev) դրական և բացասական կետերը
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով
Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»