Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին տեղեկացվել է Ադրբեջանի լուրջ մտահոգության և խիստ բողոքի մասին, գերատեսչության պնդմամբ, վերջերս ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում Ադրբեջանի Հանրապետության, նրա ժողովրդի և երկրի ղեկավարության դեմ հնչած սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների վերաբերյալ։
Ըստ նույն պնդումների, «հատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Հասկացողության մաքրություն» նախագծի շրջանակներում հեռարձակված հաղորդման ժամանակ Ադրբեջանի, նրա ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վերաբերյալ արված հայտարարություններին»։
Բացի այդ, Բաքվում հիշատակել են «օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոկայանով հեռարձակված հայտարարությունները՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ներառելու վերաբերյալ, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube-ում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության դեմ վիրավորական նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը»։
Ընդգծվել է, որ ադրբեջանական պետության ներքաղաքական գործընթացներին միջամտելու ցանկացած քննարկում, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերը անընդունելի են։
Նշվել է, որ նմանատիպ հռետորաբանության շարունակությունն ավելի կոշտ ձևով՝ չնայած ադրբեջանական կողմի կողմից նման գործունեությունը դադարեցնելու բազմիցս կոչերին և այս հարցի քննարկումներին տարբեր քաղաքական մակարդակներում, լուրջ մտահոգություն է առաջացնում։
«Հանդիպման ընթացքում ռուսական կողմին կրկին տեղեկացվել է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի տեղեկատվական և լրատվական տարածքում Ադրբեջանի դեմ սադրիչ, սպառնալից և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու անհապաղ և արդյունավետ միջոցառումների սպասելիքների մասին»,-ասվում է Բաքվից հնչած հայտարարության մեջ, թեպետ ադրբեջանական մասմեդիայում հակառուսական խոսույթն առավել քան գերակշռող ու ակներև։

Բաց մի թողեք
Ռուսաստանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա ֆինլանդական գործարանում պայթյուն է եղել
Վարկանիշը խայտառակ ցածր է ԱՄՆ-ում
Ռուսաստանի հարվածի հետևանքով Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկովի մարզում զոհվել է առնվազն 10 մարդ, ասում է նահանգապետը