Հարավային Կորեայի դատախազները մահապատիժ են պահանջել 20-ամյա Կիմ Սո Յոնի համար, որին տեղական լրատվամիջոցները անվանում են «ամենագեղեցիկ մարդասպան»։
Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 27-ին, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ուժային կառույցների հայտարարությանը։

«Հաշվի առնելով, որ նա սպանել է երկու մարդու և չորսին լուրջ մարմնական վնասվածքներ է պատճառել, հանցագործությունը չափազանց լուրջ է։ Նրա հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած անձինք սպանվել են այն պահին, երբ սպառնալիք չեն զգացել», – հայտարարել է դատախազության խոսնակը։
Կիմ Սո Յոնը 20-ամյա հարավկորեացի կին է, որը ձերբակալվել է 2026 թվականի փետրվարին՝ տղամարդկանց մի շարք թունավորումների կասկածանքով։ Հետաքննիչների խոսքով՝ նա նրանց հետ հանդիպել է ծանոթությունների հավելվածների միջոցով, հրավիրել ռեստորաններ և հյուրանոցներ, ապա նրանց խմիչքների մեջ մեծ չափաբաժիններով հանգստացնող և քնաբեր է ավելացրել։
Նրանից տուժել է վեց մարդ։ Երկու տղամարդ մահացել է թմրանյութերի թունավորումից, իսկ չորսը լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է Yonhap-ը։
Կինը հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնաբերել են նրա անձնական էջը։ Որոշ օգտատերեր պահանջել են նրա ազատ արձակումը՝ հավատալով, որ այդքան գեղեցիկ կինը չի կարող դաժան սպանություններ կատարել: Սակայն, մարտ ամսին դատախազները հրապարակեցին մեղադրյալների պաշտոնական, չխմբագրված լուսանկարներ:
Դրանցում Կիմ Սո Յոնը բոլորովին այլ տեսք ուներ, ինչը հիասթափության ալիք առաջացրեց համացանցում: Կասկածյալների անձնական տեղեկությունները Կորեայում սովորաբար գաղտնի են պահվում, բայց այս դեպքում որոշում է կայացվել հրապարակել դրանք՝ մասամբ տուժածների ընտանիքների խնդրանքով և հանրության տեղեկատվության իրավունքը պաշտպանելու համար:
Դատախազությունը շեշտել է, որ մեղադրյալը շարունակել է հանցագործություններ կատարել նույնիսկ հետաքննության ընթացքում, ինչպես նաև խլել է իրեն համակրող մարդկանց կյանքը՝ ցույց տալով նրա հանցագործությունների լուրջ բնույթը:
Մահապատիժը պաշտոնապես չի վերացվել Հարավային Կորեայում, բայց այն գործնականում չի կիրառվել 1998 թվականից ի վեր: Կիմ Սո Յոնի գործով վերջնական որոշումը կկայացվի օգոստոսի 27-ին:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Պուտինին ձերբակալման օրդեր տված ՄՔԴ նախագահի նկատմամբ
Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի «հեղինակությունը սասանել» է
Ռուսաստանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա ֆինլանդական գործարանում պայթյուն է եղել