Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․
+41.3°C-Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։ Այն գրանցվել է Սաարբրյուկեն-Բուրբախում։
+40.6°C Չեխիայում՝ Դոկսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդը։
+36.6°C Դանիայում՝ Բելդրինգ քաղաքում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։
Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։
Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։
Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով անկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»։

Բաց մի թողեք
Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն
Այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ են ոչ միայն արտաքին լուծումներ, այլև ներքին մխիթարություն․ Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ ժողովրդի հոգևոր Սահմանադրությունը․ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում