Աբու Դաբին համաձայնել է ապասառեցնել 10-20 միլիարդ դոլար՝ որպես ԱՄԷ-ի դեմ Իրանի հարվածները դադարեցնելու գործարքի մաս, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Առաջին 3 միլիարդ դոլարը, ենթադրաբար, արդեն փոխանցվել է։ Reuters-ի աղբյուրներից մեկը նաև պնդել է, որ Թեհրանը նմանատիպ գործարքներ է առաջարկել Պարսից ծոցի առնվազն երկու այլ երկրների։
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է միջոցների փոխանցումը՝ նշելով, որ իրանական ակտիվների ապասառեցման և փոխանցման մասին տեղեկությունները «լիովին կեղծ են և ամբողջովին անհիմն»։


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհաստատի Հունգարիային հատկացվելիք 10 միլիարդ եվրոյի չափով հետհամավարակային վերականգնման միջոցները
Ֆրանսիան 2027 թվականին կբացի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության միջազգային կենտրոն
Եվրոպային սպառնում է ճգնաժամի տարածման վտանգ, եթե պարտատոմսերի շուկայում անկայունությունը շարունակվի