Հունգարական Հետաքննությունների ազգային բյուրոն հաստատել է, որ ստացել է տեղեկություններ՝ այդ երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին։
Պատճառը՝ Օրբանի հայտարարությունն է, թե ինքը պատրաստ է տրամադրելու «ճիշտ գործիքներ»՝ դիմադրության համար։ Այս մասին հայտնում է ATV Magyarország-ը։ Հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հունգարական հասարակական-քաղաքական շրջանակներում։
Օրբանը նաեւ ասել էր, որ անհրաժեշտ է առաջ գնալ «ազգային դիմադրության» կոնցեպտով եւ իր քաղաքական շրջապատը արդեն պատրաստ է դրան։ Օրբանի տվյալ հայտարարությունից հետո՝ գործող վարչապետ Պետեր Մադյարը իր նախորդին մեղադրել էր ռազմական ապստամբություն բարձրացնելու եւ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեջ։
Իրավապահները սակայն չեն շտապում եւ դեռ չեն հայտարարել, թե Օրբանի հայտարարությունները որակավորել են արդյոք քրեական համապատասխան հոդվածի շրջանակում տեղավորվող, թե ոչ։ Օրերս էլ հայտնի էր դարձել, որ Օրբանները հեռանում են Հունգարիայից եւ վաճառում են Հունգարիայում ունեցած իրենց ողջ ունեցվածքը։


Բաց մի թողեք
«Շատ ստեր». Կայա Կալլասը քննադատում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովին G20-ի հանդիպումներից հետո
«Տուսկը հարձակում է սկսել Սահմանադրական դատարանի վրա»․ Գորալա
Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից