Ծննդյանս օրն է այսօր։ 57 տարի՝ բավական է հասկանալու համար, որ կյանքը միայն տարիների հաշվարկ չէ։ Այն երաժշտություն է, թատրոն, կինո, գեղանկարչություն, գրքեր, սերեր, ընկերություններ, հիասթափություններ, ծիծաղ ու բերկրանք։
Տարիները չեն անցնում պարզապես․ նրանք հնչում են՝ երբեմն ջազի պես ազատ, երբեմն բլյուզի պես ցավոտ, երբեմն էլ՝ լուռ դադարի նման, որից հետո ամենակարևոր նոտան է ծնվում։
Ես դեռ սիրում եմ գեղեցիկ կնոջ հայացքը, լավ երաժշտության առաջին նոտան, թատրոնի բեմի լույսը, կինոյի մթնշաղը, կտավի խորությունը, նոր գրքի հոտը և այն պահը, երբ արվեստը հանկարծ խոսում է քեզ հետ։
57-ում մարդ գուցե ավելի քիչ է շտապում, բայց ավելի լավ է հասկանում՝ ինչի համար արժե ապրել։ Իսկ ես դեռ շատ բան ունեմ տեսնելու՝ նոր երկրներ, քաղաքներ, ծովեր, նոր ծանոթություններ, քաղաքական կարերա, նոր պատմվածքներ գրելու և ինքնահիանալու, լսելու, սիրելու և ապրելու ․․․
Երջանիկ եմ՝ անսահման։ Ինքնաբավ եմ՝ անշուշտ։ Ու երևի հենց սա է 57-ի ամենամեծ նվերը՝ այլևս ոչինչ չապացուցելու անհրաժեշտությունը։ Պարզապես ապրել, զգալ, սիրել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կա և դեռ պիտի լինի ․․․
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը
ՄԻՏՔ․am-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, մեզանից մեկը՝ Սիմոն Սարգսյանի ծննդյան տարեդարձը և ցանկանում եմանալավն ու բարին, միշտ մնա այնպիսի անհատականություն, ինչպիսին կա ․․․


Բաց մի թողեք
Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը. Լուսանկար
Վեհափառը բարձր է գնահատել Արագածոտնի թեմի քահանաների նվիրյալ ծառայությունը
Հայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը