Ադրբեջանի զինված ուժերը, ուսումնասիրված արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։
Հոկտեմբերի սկզբին գրել էինք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Հայաստանի տարածքում՝ Ջերմուկի մերձակայքում։
Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։
2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։


Բաց մի թողեք
ԹՐԻՓՓ-ի վավերացումից հանրության ուշադրությունը շեղելով
ՔՊ-ից շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր․ Լուսանկար
Պուտինը պատրաստ է երկխոսության