01/11/2026

EU – Armenia

Պուտինը պատրաստ է երկխոսության

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության՝ բոլորի հետ, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Սակայն նրան որեւէ մեկը չի զանգահարել։ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նման զանգի դեպքում, Պուտինն իհարկե խոսափողը կվերցնի»,- ասել է Պեսկովը։ Վերջինս մանրամասնել է, որ պատրաստ է երկխոսության նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն եթե զանգահարեն Պուտինին, ապա կարող են վստահ լինել, որ նա կպատասխանի։