Մայիսի 19-ին ավտովթար – վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11:40-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի բնակավայրում՝ Ֆ. Թևոսյան փողոցում՝ գյուղապետարանի դիմաց, բախվել է «Հայ մամուլ»-ին պատկանող ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և մասամբ հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթար-վրաերթի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդն ու վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ
Ժողովուրդը մեզ ընտրելու է․ Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ․ Տեսանյութեր
«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես». ի՞նչ է կատարվել Սպիտակի քաղաքապետի հետ ՔՊ հավաքին․ Լուսանկար