Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։
Աայս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկը՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։
«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել է ԿԲ-ն։
Նշվել է, որ ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնական բանկը կարող է և պատրաստ է բավարարել մետաղադրամների լրացուցիչ պահանջարկը:
Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։

Բաց մի թողեք
Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ
Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից
Ողբերգական դեպք՝ Սևանում․ գետից դուրս է բերվել մեկ մարմին. Լուսանկար