Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ են ուժեղ առաջնորդներ։ Նա ասել է, որ Էմանուել Մակրոնը կարող է դառնալ ԵՄ ղեկավար։
«Մենք, որպես Եվրամիություն, կարիք ունենք ուժեղ առաջնորդների։ Եթե ինձ հարցնեք, ապա ներկայումս այդպիսին կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա միակն է, ով կարող է իր վրա վերցնել այդ հանձնառությունը»,- ասել է Ֆիցոն։ Միաժամանակ՝ նա քննադատել է Եվրամիության ներկայիս ղեկավարներին եւ դժգոհել հատկապես եվրադիվանագիտության առաջին դեմքը համարվող Կայա Կալասից։
Ֆիցոն ասել է նաեւ, որ Եվրամիությունը պետք է մեծ փոփոխությունների գնա, քանի որ ներկայումս համայնքի մոտ միասնական արտաքին քաղաքականության գիծ գոյություն չունի։ Եւ դա հարցականի տակ է դնում նախագծի ինտեգրացիոն ապագան։ Սլովակիայի վարչապետը նկատել է, որ նման վիճակում է նաեւ ՆԱՏՕ-ն։
Ըստ նրա, եթե միասնական Եվրոպան ուզում է շարունակել գոյություն ունենալ ապագայում, պետք է գնա լուրջ փոփոխությունների։

Բաց մի թողեք
Հրթիռներ գնելը բավարար չէ. Եվրոպային անհրաժեշտ է խորը հարվածային համակարգ
ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները համախմբվում են Գրենլանդիայի հարցով, մինչդեռ Դանիան չի մասնակցում
ԵՄ խորհրդարանը մեղադրվում է չարաշահումների մեջ՝ բարձրաստիճան օրենսդիրներին դատախազներից պաշտպանելու համար