20/05/2026

EU – Armenia

Արցախցին անդրադարձել է Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է Արթուր Օսիպյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Օսիպյանի գործողություններում որևէ սադրանք չի եղել։

Պետրոսյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանը պարզապես մոտեցել է և հայտնել իր անհամաձայնությունը վարչապետի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ ներկայացնելով իր տեսակետը փաստարկներով։ Նա ընդգծել է, որ Օսիպյանը չի վիրավորել և չի փորձել իրավիճակը սրել։

Հասարակական գործիչը նաև նշել է, որ, իր կարծիքով, հենց վարչապետը պետք է ներողություն խնդրի՝ էմոցիաներին չտիրապետելու և Օսիպյանին անհիմն մեղադրանքներ հասցեագրելու համար. «Եթե լինենք անկեղծ, ապա Դուք պետք է ներողություն խնդրեք՝ էմոցիաները չզսպելու, անտեղի նրան թալանի, չզոհվելու մեջ մեղադրելու համար»: