Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է պետական բոլոր գերատեսչությունների մամուլի և հանրային կապերի պատասխանատուների հետ և հորդորել իրավիճակը չներկայացնել այնպես, իբր «թշնամական ճամբարում ամեն ինչ վատ է, իսկ Իրանը ծաղկում» է։
Նա վկայակոչել է միայն մեկ փաստ․ երկիրը օրական արտադրում է հարյուր միլիոն լիտր բենզին, իսկ պահանջարկը գերազանցում է հարյուր հիսուն միլիոնը։ Դա, ամենայն հավանականությամբ քննադատություն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության հասցեին, որ հանդես է գալիս բանակցությունների դեմ եւ գտնում է, որ Իրանը «պատրաստ է ցանկացած դժվարություն դիմակայել»։
Ավելի վաղ Մասուդ Փեզեշքիանը սոցցանցային գրառում է կատարել և ասել, որ «երկխոսությունը կապիտուլյացիա» չէ։ Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը Իրանին կողմնորոշվելու համար «ևս եռօրյա ժամկետ է տրամադրել, որ սպառվում է ուրբաթ օրը»։
Մայիսի 19-ին մեկնարկել է ՌԴ նախագահ Պուտինի Չինաստան այցը։ Այն պաշտոնական է և ֆորմալ առումով նվիրված է բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի քսանհինգերորդ տարեդարձին։
Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին հարցազրույցում հասկանալ է տվել, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ «թեյասեղանի շուրջ անկեղծ զրույցի հիմնական թեման կլինի Իրանը»։
Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահի սահմանած դեդլայնը, որ սպառվում է Սի Ծինփին-Պուտին բանակցությունների ավարտից ժամեր անց, պայմանավորված է նրանով, թե Ռուսաստանը և Չինաստանը կարո՞ղ են Իրանին «գործարք պարտադրել»։
Եթե դա տեղի չունենա, Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հաձակման վերսկսումը, թերևս, այլընտրանք չի ունենա։

Բաց մի թողեք
Ալիև – Կոբախիձե հանդիպումը «անհաշտ» մտերմության մթնոլորտում է անցել
Դոնալդ Թրամփը` Սի Ծինփին – Պուտին հանդիպման գերին
ՌԴ ընտրությունները «թեժ են լինելու»․ կոմունիստները պատերազմը դադարեցնելու կոչ են արել